Back to jobs

Live խաղավար

Evolution · Yerevan, am

Spotted 47d agoEntry LevelFull-time

Job details

Employment
Full-time
Posted
May 13, 2026
Last confirmed open
Oct 27, 2026

What you'll need to apply

What this employer's standard application typically asks

NameEmailPhoneResume
Job description

About this role

Աշխատանքի Նկարագիր`

Կարիերան միջազգային ընկերությունում սկսելու հնարավորություն միշտ չի տրվում, առավել ևս՝ աշխատանքային փորձի բացակայությամբ։ #Evolution-ը այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։

Որպես Օնլայն Խաղավար՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կսովորեք աշխատանքի հիմունքները, այնուհետ Ձեր բարձր կատարողականությամբ կփայլեք Երևանի մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում:

Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր Ձեր անհատականությունը առանցքային դեր պետք է խաղա, հատկապես՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` Դուք ողջունելու եք մասնակիցներին օնլայն խաղասեղանների շուրջ․ խաղացողները լինելու են համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից այն կողմ: Համոզվելով, որ խաղի սկսելու համար բոլոր կանոնները պահպանված են, Դուք պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք արդյունքները:

Պարտականություններ`

  • վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլված հրահանգների,
  • հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մեր օգտատերերի հետ:
  • անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • աշխատանքին դրական տրամադրվածություն,
  • պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ:
  • մրցակցային աշխատավարձ,
  • բոնուսներ՝ կախված կատարողականից
  • մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
  • մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
  • անգլերենի անվճար դասընթացներ;
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
  • կարիերայի աճի հնարավորություն,
  • նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
  • Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
  • թիմբիլդինգներ և կորպորատվ միջոցառումներ
  • հանգստի և խաղային գոտիներ
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ:
Interested in this role?Continue on Evolution's careers page.
Apply on Evolution